1. Ի՞նչ է տեղի ունենում նվիրատվությունների հետ:
Նվիրատվությունն օգտագործվում է այն ծրագրի համար, որի համար Դուք այն կատարել եք, կամ օգտագործվում է առհասարակ այս վեբկայքում ներկայացված ծրագրերի նպատակների համար, եթե նպատակի մեջ որևէ ծրագրի անուն նշված չէ:
Միության ադմինիստրատիվ ընթացիկ ծախսերը (օր.՝ հեռախոս, վեբկայքի ծախսեր, բանկային պահումներ, փոստահեռագրային ծախսեր) հոգում են նախագահության անդամներն անձամբ և չեն նվազեցնում ստացված նվիրատվությունները: Նախագահության անդամների՝ դեպի Հայաստան կատարելիք ճանապարհածախսը (տեղում ծրագրերի այցելության և կոնտակտների համար) նույնպես հոգում են անձամբ իրենք:
2. Ինչու՞ պետք է ես անդամ դառնամ: Որո՞նք են անդամակցության առավելությունները.
Ձեր անդամակցության և դրա հետ կապված վճարի միջոցով Դուք համոզված եք, որ մեզ անծանոթ զարգացող երկրներից մեկի կարիքավոր մարդկանց համար ինչ-որ բարի գործ եք անում, իսկ գումարի միջոցով, որը Դուք գուցե առանց մեծ կորստի կարողանաք կիսել, Դուք ունենում եք այն համոզվածությունը, որ մարդկանց կենսական ճգնաժամի մեջ օգնություն, հույս և կենսուրախություն եք պարգևում: Դուք կարող եք նվիրատվությունների մեծամասնությունից ընտրել Ձեր նախընտրելի ծրագիրը և կարող եք մեզնից ստանալ տեղեկություն միջոցների ընթացիկ վիճակի և բարեփոխումների մասին, որոնց մենք կարող ենք հասնել միասին:
Որպես միության անդամ՝ Դուք ունեք նաև որոշակի իրավունքներ և առավելություններ, օր.՝
· Դուք կարող եք գլխավոր ժողովի ժամանակ ծանոթանալ միության հաշվապահությանը:
· Դուք կարող եք առաջարկել նոր ծրագրեր, որոնք գլխավոր ժողովում կարող են քվեարկության դրվել:
· Ցանկության դեպքում անդամների համար հնարավոր է կազմակերպել ուղևորություն դեպի Հայաստան:
· Դուք կարող եք մեր կողմից կազմակերպված զեկույցների ժամանակ շատ բան սովորել աշխարհի՝ մշակութապատմական առումով ամենահետաքրքիր երկրներից մեկի մասին, որն ունի քրիստոնեական արվեստի արժեքավոր գանձեր, կարող եք վայելել բարեգործական համերգներ և ստեղծել նոր ծանոթություններ համախոհների հետ, ովքեր Ձեզ նման սրտացավ են ուրիշների համար:
3. Ինչպե՞ս է վերահսկվում նվիրատվությունների օգտագործումը միության կողմից.
· միության և ծրագրի հայ գործընկերների միջև գրավոր պայմանագրային համաձայնությունների միջոցով,
· հաշվապահական հաշվառման կամ նվիրատվությունն ստացողների անդորրագրերի միջոցով,
· նախագահության անդամների կողմից ծրագրերի կանոնավոր այցելության միջոցով,
· հրավիրված վերստուգիչների միջոցով,
· գլխավոր ժողովին անդամների կողմից հաշվապահությանը ծանոթանալու հնարավորության միջոցով:
Spendenkonten
Donation account:
Smile to Armenia
IBAN:
AT30 2011 1828 5074 6200
BIC: GIBAATWWXXX
Smile to Armenia
Würzburggasse 6/1
1130 Wien
Tel.: +43 1 802 19 59
Fax: +43 1 802 19 59
info@smile-to-armenia.net
facebook.com/SmileToArmenia/