Մարդկանց նկարները, որոնք տարիներ շարունակ ապրում են տնակներում, արվել են մի ծրագրի շրջանակներում՝ Հայկ Բարսեղյանի կողմից, որոնք նա մեզ տրամադրեց:  

      

Այս ծրագրի տեսանյութը և պատճառները, թե ինչու են այս մարդիկ ապրում այս պայմաններում, կարող եք դիտել այստեղ:   

   

Ծրագրի նկարագրություն.

1988թ. Շիրակի մարզում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո տաս հազարավոր մարդկանց ժամանակավորապես օթևան տրամադրեցին տնակներում: Գրեթե 28 տարի անց բազմաթիվ տուժածներ, որոնք այն ժամանակ կորցրել են ամեն բան, դեռևս ստիպված են ապրել տնակներում՝ առանց ջեռուցման, էլեկտրականության և ջրի, քանի որ կառավարությունը մինչ այժմ ի վիճակի չի եղել իրականացնելու արժանավայել բնակելի շենքերի կառուցումը: Քանի որ տուժած ընտանիքների սոցիալական վիճակն աղետալի է, իսկ պետությունը չի գործում, ուրիշները պետք է այս ամենն իրենց ձեռքը վերցնեն: Այդ պատճառով Գյումրիում երիտասարդները խմբվեցինՀայկ Բարսեղյանի շուրջ և առաջին փուլում փաստագրեցին Գյումրու մի քանի ընտանիքների բնակության պայմանները: Սոցիալական ցանցերում նվիրատվության կոչերի միջոցով այնքան գումար հավաքվեց, որ 25 ընտանիքներ կարողացան բնակարաններ տեղափոխվել: 

 

Այժմ պետք է իրականացվի միջոցների հավաքագրում, որպեսզի երկրաշարժից բոլոր տուժածների թիվը, որոնք մասամբ կամ նույնիսկ լրիվ անօթևան են, ինչպես նաև նրանց ամենակարևոր կարիքները փաստագրվեն: Դրանով առաջին հերթին տեսանելի կդառնա, թե քանի ընտանիք է դեռևս ապրում ճգնաժամային կացարաններում և ցանկացած տեսակի օգնության կարիք ունի:  

 

Առանձին կացության վայրեր կարիքավոր մարդկանց համաձայնությամբ գրանցվում են GoogleMaps ծրագրում: Դրանից զատ հնարավոր է հրապարակել տուժածների անունը, բնակության վայրը և հեռախոսահամարը՝ դարձյալ անձի հստակ համաձայնությամբ: Ով ցանկանում է այս մարդկանց օգնել, ապա կարող է անձամբ դիմել նրանցից մեկին կամ մի քանիսին:     

Հավաքված տվյալները պետք է դեռևս հստակեցվող ծրագրի շրջանակներում օգտագործվեն ընտանիքներին վերստին արժանավայել բնակտարածքի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով:             

    

Թե ինչ տեսք ունի դա այժմ, կարող եք տեսնել այստեղ:     

  

Կացության վայրի մասին տվյալների հավաքման (գտնվելու վայրի որոշում, փաստաթղթային արձանագրում և հրապարակում GoogleMaps-ում) ընդհանուր ծախսերը կազմում են 800 եվրո: