Ներկայիս ծրագրերը.


Շիրակի մարզում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից ի վեր պարոն պրոֆ. Գյունթեր Պետերը, ով նախկինում Ստորին Ավստրիայի  Շայբս քաղաքի հիվանդանոցի կոմերցիոն տնօրենն է եղել, կամավորապես գործունեություն է ծավալել ավերված մարզում և մասնավորապես խորհրդատվություն է տրամադրել ավստրիական նվիրատվությունների միջոցով կառուցված Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի հետ կապված և աջակցություն է ցուցաբերել իր միության միջոցով: 2015թ. վերջին նա դադարեցրել է իր գործունեությունը: Նրա նախագծերից մի քանիսը շարունակվում են մեր կողմից: Տարիներ ի վեր ծրագրի գործընկերների հետ առկա է վստահելի համագործակցություն, ինչպես, օր.՝ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատունը», որտեղ երիտասարդները սովորում են գորգագործություն, կամ Լևոն Եղիկյանի կոշիկի արտադրամասը, որտեղ նրանց հնարավորություն է տրվում սովորել կոշկակարություն:      

Քանի որ Շիրակի մարզում մարդկանց ամենամեծ խնդիրը գործազրկությունն է ու դրանից բխող ծանր վիճակը, մեր գլխավոր նպատակն է երիտասարդներին հիմնավոր գործնական կրթության միջոցով տալ մասնագիտություն ստանալու հնարավորություն, որի միջոցով նրանք կարող են վաստակել իրենց օրվա ապրուստը: Ավելի լավ նյութապես և սոցիալապես ապահովված ապագայի նման նույն կերպ կարևոր է նաև երիտասարդներին սեփական եկամուտի միջոցով տալ հեռանկար, կենսուրախություն և հույս, հնարավորություն՝ իրենց կյանքը ակտիվ կազմակերպել՝ հոռետեսության և հուսահատության մեջ վհատվելու փոխարեն:       

Երկրորդ կարևոր շեշտը դրված է այն երեխաների անհրաժեշտ բժշկական սպասարկման օգնության վրա, որոնց ընտանիքներն ի վիճակի չեն հոգալ բուժման ծախսերը: Հայաստանում առկա է միայն շատ սահմանափակ բժշկական ապահովագրություն մինչև 7 տարեկան երեխաների համար: Ամբողջ ընտանիքի համար չափազանց մեծ հոգեբանական սթրես է   հիվանդ երեխային ծախսերը չհոգալու պատճառով բժշկական սպասարկում ապահովել չկարողանալը: Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի մոր և մանկան կենտրոնում սոցիալապես անապահով ընտանիքների փոքրիկ հաճախորդները կարող են մեր ծրագրի օգնությամբ ստանալ անհրաժեշտ բուժում: Դրանից զատ մենք ցանկանում ենք Շիրակի և Լոռու մարզերում ապրող կանանց տալ քաղցկեղի ուռուցքաբանական հետազոտման հնարավորություն: Հայաստանից մեկ գինեկոլոգ գտնվում է կանանց տրամադրության տակ՝ հնարավոր անհրաժեշտ բժշկական թերապիայի համար: 

Այժմ մեր կողմից աջակցություն է ցուցաբերվում չորս ծրագրի, որոնց վերաբերյալ առկա է ծրագրի գրավոր մանրամասն նկարագրություն: Մենք համագործակցում ենք կոնտակտային անձանց հետ, որոնք հոգ են տանում տեղում միջոցների պատշաճ օգտագործման մասին: Այս տարվա Հայաստան կատարած այցելության ժամանակ (2016թ. աշնանը) մեր կողմից անձամբ դիտարկվում են բոլոր ծրագրերը: Ծրագրերի այցելության ընդհանուր ճանապարհածախսը հոգում են անձամբ նախագահության անդամները, որպեսզի նվիրատվությունները ներդրվեն բացառապես ծրագրի նպատակների և անմիջապես ծրագրով նախատեսված շահառուների համար:

Առանձին ծրագրերի մասին կարող եք ավելի մանրամասն տեղեկություն ստանալ I-IV թվերի տակ: 

Այստեղ մենք հայտնելու ենք ծրագրերի տվյալ վիճակի մասին և փորձելու ենք Ձեզ տեղեկացնել ընթացիկ իրավիճակի մասին:    


Նկարներ տարբեր ծրագրերից