«Ժպիտ Հայաստանին զարգացման համագործակցության և սոցիալական օգնության միություն Հայաստանում»: Կրճատ անվանումը՝ «Ժպիտ Հայաստանին. օգնություն Հայաստանին»:
§ 1. Անվանումը, վայրը և գործունեության ոլորտը.
(1) Միությունն ունի «Ժպիտ Հայաստանին զարգացման համագործակցության և սոցիալական օգնության միություն Հայաստանում» անվանումը: Կրճատ անվանումը՝ «Ժպիտ Հայաստանին. օգնություն Հայաստանին»:
(2) Գտնվում է Վիեննայում և իր գործունեությունը տարածում է Ավստրիայի Հանրապետության, Բելգիայի Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքով:
Եթե խոսքը միության՝ § 2-ում նշված նպատակի իրականացման և դրա հետ կապված տեղում անհատական գործունեության մասին է, ապա միության գործունեությունը տարածվում է նաև Հայաստանում:
(3) Չի նախատեսվում ստեղծել միության մասնաճյուղեր:
§ 2. Նպատակը.
Միության գործունեությունը շահույթ չի հետապնդում և նպատակ ունի՝
(1) նյութապես և հոգեպես աջակցել Հայաստանի կարիքավոր մարդկանց, հատկապես երեխաներին, երիտասարդներին, տարեց և հիվանդ մարդկանց: Այդ աջակցությունը տեղի է ունենում անմիջականորեն, նաև ոչ անմիջականորեն, երբ նյութապես և հոգեպես աջակցություն են ստանում Հայաստանի բարեգործական հաստատությունները (հիվանդանոցներ, մանկատներ, դպրոցներ, բարեգործական կազմակերպություններ և նմանատիպ հաստատություններ):
Միությունը մասնավորապես հետապնդում է հետևյալ նպատակները.
- Աջակցել երեխաներին և երիտասարդներին կրթության մեջ:
- Ստեղծել բնակության արժանավայել հնարավորություններ:
- Աջակցել միջոցներ չունեցող մարդկանց հիվանդությունների դեպքում:
- Օգնել առանձին անձանց կամ ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակներում՝ տրամադրելով նաև իրավական պահանջների մասին տեղեկատվություն (օր.՝ պաշտպանություն բռնությունից):
(2) Միության նպատակն է նաև կազմակերպչական և նյութական օժանդակության միջոցով Հայաստանում մարդկանց աջակցել՝ իրենք իրենց օգնելու հարցում:
(3) Միությունը հետապնդում է բացառապես հանրօգուտ և բարեգործական նպատակներ՝ ըստ Դաշնային հարկային օրենսգրքի: Շահույթ հետապնդող գործունեությունը հստակորեն բացառվում է:
§ 3: Միության նպատակներին հասնելու միջոցները.
(1) Միության նպատակին պետք է հասնել 2-րդ և 3-րդ մասում նշված գաղափարական և նյութական միջոցների օգնությամբ:
(2) Որպես գաղափարական միջոցներ ծառայում են՝
ա) ցուցադրական զեկույցները (սլայդ-շոու) և ժողովները,
բ) տեղեկատվական միջոցառումները ,
գ) լրատուի թողարկումը,
դ) հրատարակումները (բրոշյուրներ, տեղեկատվական բուկլետներ),
ե) մամուլի աշխատանքը թերթերի, ամսագրերի, ռադիոյի հեռուստատեսության համար,
զ) հանրության իրազեկումը վեբկայքի մասին:
(3) Անհրաժեշտ նյութական միջոցները պետք է ձեռք բերվեն հետևյալ քայլերի միջոցով՝
ա) Անդամավճարներ
բ) Նվիրատվություններ
գ) Եկամուտներ բարեգործական միջոցառումներից
դ) Տարբեր մանր (հաճախ օգտագործված) իրերի շուկաներ, բազարներ
ե) Երեխաների հովանավորություն
զ) Ֆինանսական օգնություն և սուբսիդիաներ
է) Տոկոսային եկամուտներ
ը) Եկամուտներ միության հրատարակումների ծանուցումներից
թ) Եկամուտներ միության վեբկայքում արվող գովազդից
ժ) Այլ նվիրատվություններ
ի) Իրերի նվիրատվություն (օր.՝ հագուստ, դեղեր)
§ 4. Անդամակցության տեսակները.
(1) Միության անդամները բաժանվում են մշտական, արտակարգ և պատվավոր անդամների:
(2)Մշտական անդամները նրանք են, ովքեր ամբողջությամբ ներգրավված են միության աշխատանքներին: Արտակարգ անդամները նրանք են, որոնք միության գործունեությանն աջակցում են՝ հիմնականում բարձր անդամավճար տալով: Պատվավոր անդամներն անձինք են, ովքեր միության համար առանձնահատուկ վաստակ ունեն:
§ 5. Անդամակցություն
(1) Միության անդամ կարող են դառնալ բոլոր ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձինք և իրավաբանական ընկերակցությունները:
(2) Մշտական և արտակարգ անդամների ընդունման հարցը որոշում է ղեկավար կազմը: Ընդունելությունը կարող է մերժվել՝ առանց պատճառները նշելու:
(3) Մինչ միության ստեղծումը մշտական և արտակարգ անդամների նախնական ընդունելությունը տեղի է ունենում միության հիմնադիրների կողմից, իսկ նշանակված ղեկավար կազմի պարագայում՝ վերջինիս միջոցով: Այդ անդամակցությունն ուժի մեջ է մտնում միայն միության ստեղծման հետ: Եթե ղեկավար կազմը նշանակվում է միայն միության ստեղծումից հետո, ապա մշտական և արտակարգ անդամների (վերջնական) ընդունելությունը մինչ այդ տեղի է ունենում միության հիմնադիրների միջոցով:
(4) Պատվավոր անդամի կոչում շնորհելը տեղի է ունենում ղեկավարության հանձնարարությամբ՝ ընդհանուր ժողովի միջոցով:
§ 6. Անդամակցության ավարտ.
(1) Անդամակցությունն ընդհատվում է մահվան դեպքում, իրավաբանական անձանց և ընկերությունների դեպքում՝ իրավաբանական անձի կորստի, կամավոր դուրս գալու և հեռացման միջոցով:
(2) Անդամակցությունից կարելի է դուրս գալ ցանկացած պահի՝ առանց պատճառները նշելու: Վճարված անդամավճարների փոխհատուցման պահանջ չկա:
(3) Ղեկավարությունը կարող է որևէ անդամի հեռացնել, եթե վերջինս, չնայած երկանգամյա գրավոր նախազգուշացմանը, որը սահմանում է ողջամիտ արտոնյալ ժամկետ, վեց ամսից ավել չի վճարում անդամավճարը: Անհրաժեշտ անդամավճարների վճարման պարտավորությունը մնում է ուժի մեջ:
(4) Միությունից որևէ անդամի հեռացումը ղեկավարության կողմից կարող է տեղի ունենալ նաև այլ պարտականությունների կոպիտ խախտման և անհարգալից պահվածքի պատճառով:
(5) Պատվավոր անդամակցությունից զրկելու որոշում կարող է կայացվել 4-րդ կետում նշված պատճառներից ելնելով՝ գլխավոր ժողովի կողմից՝ ղեկավարության հանձնարարությամբ:
§ 7. Անդամների իրավունքներն ու պարտականությունները.
(1) Անդամներն ունեն իրավունք՝ մասնակցելու միության բոլոր միջոցառումներին և օգտագործելու միության սարքավորումները: Գլխավոր ժողովում ձայնի, ինչպես նաև ընտրության ակտիվ և պասիվ իրավունքը պատկանում է միայն մշտական և պատվավոր անդամներին:
(2) Յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ղեկավարությունից պահանջել կանոնադրությունը:
(3) Անդամների առնվազն մեկ տասներորդը կարող է ղեկավարությունից պահանջել գլխավոր ժողովի գումարում:
(4) Յուրաքանչյուր գլխավոր ժողովի ժամանակ ղեկավարությունն անդամներին պետք է տեղեկացնի միության գործունեության և ֆինանսական կառավարման մասին: Եթե անդամների առնվազն մեկ տասներորդը պահանջում է դա՝ նշելով պատճառները, ապա ղեկավարությունը չորս շաբաթվա ընթացքում պետք է համապատասխան անդամներին տրամադրի նման տեղեկություն:
(5) Ղեկավարությունն անդամներին պետք է տեղեկացնի ստուգված ֆինանսական հաշվետվությունների մասին: Եթե սա տեղի է ունենում գլխավոր ժողովի ժամանակ, ապա պետք է ներառվեն նաև վերստուգիչներ:
(6) Անդամները պարտավոր են նպաստել միության շահերին իրենց ուժերի չափով և զերծ մնալ այն ամենից, ինչի հետևանքով կտուժեն միության համբավն ու նպատակը: Նրանք պետք է նկատի ունենան միության կանոնադրությունները և միության մարմինների որոշումները:
(7) Մշտական և արտակարգ անդամները պարտավոր են անդամավճարները վճարել ճիշտ ժամանակին՝ գլխավոր ժողովում սահմանված չափով:
§ 8. Միության մարմինները.
Միության մարմիններն են՝ գլխավոր ժողովը (§§ 9 և 10), ղեկավար կազմը (§§ 11 bis 13), վերստուգիչները (§ 14) և արբիտրաժային դատարանը (§ 15):
§ 9. Գլխավոր ժողով.
(1) Գլխավոր ժողովը անդամների ժողովն է՝ ըստ միության 2002թ. օրենքի: Գլխավոր ժողովը տեղի է ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ:
(2) Արտահերթ գլխավոր ժողով տեղի է ունենում՝
ա) ղեկավարության կամ կանոնավոր գլխավոր ժողովի որոշմամբ,
բ) անդամների առնվազն մեկ տասներորդի գրավոր դիմումով,
գ) վերստուգիչների պահանջով (§ 21 կետ 5 առաջին դրույթ, միության օրենսդրություն),
դ) մեկ կամ բոլոր վերստուգիչների որոշմամբ (§ 21 կետ 5 երկրորդ դրույթ, միության օրենսդրություն, § 11 կետ 2, այս կանոնադրությունների երրորդ դրույթ),
ե) դատարանով նշանակված հոգաբարձուի որոշմամբ (§ 11 կետ 2, այս կանոնադրությունների վերջին դրույթ)՝ չորս շաբաթվա ընթացքում:
(3) Ինչպես կանոնավոր, այնպես էլ արտահերթ գլխավոր նիստերին պետք է բոլոր անդամներին հանդիպումից առնվազն երկու շաբաթ առաջ գրավոր ֆաքսի կամ էլ. փոստի միջոցով հրավիրել (տվյալ անդամի կողմից միությանը տրված ֆաքսի համարի կամ էլ. փոստի հասցեով): Գլխավոր ժողովի նշանակումը պետք է տեղի ունենա օրակարգի նշումով: Ժողովի գումարումը տեղի է ունենում ղեկավարության միջոցով (կետ 1 և կետ 2 ա-գ)՝ վերստուգիչների կամ մեկ վերստուգիչի կողմից (կետ 2, դ) կամ դատարանով նշանակված հոգաբարձուի կողմից (կետ 2, ե):
(4) Գլխավոր ժողովին ուղղված դիմումները պետք է գրավոր ներկայացվեն ղեկավարությանը՝ ժողովի գումարումից առնվազն երեք օր առաջ, ֆաքսով կամ էլ. փոստով:
(5) Գործող որոշումները, բացառությամբ արտահերթ ժողով գումարելու մասին դիմումի, կարող են կայացվել միայն օրակարգի համաձայն:
(6) Բոլոր անդամներն իրավունք ունեն մասնակցելու գլխավոր ժողովին: Ձայնի իրավունք ունեն միայն մշտական և պատվավոր անդամները: Յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Թույլատրելի է ձայնի իրավունքի փոխանցումը մեկ այլ անդամի՝ գրավոր լիազորագրի միջոցով:
(7) Գլխավոր ժողովը կարող է որոշում կայացնել՝ առանց ուշադրություն դարձնելու ներկաների քանակին:
(8) Գլխավոր ժողովում ընտրություններն ու որոշումների ընդունումը, որպես կանոն, տեղի են ունենում տրված վավեր ձայների պարզ մեծամասնությամբ: Այն որոշումների համար, որոնցով միության կանոնադրությունը պետք է փոխվի կամ լուծարվի, այնուհանդերձ անհրաժեշտ է տրված վավեր ձայների երկու երրորդի որակավորված մեծամասնություն:
(9) Գլխավոր ժողովը վարում է նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող ներկայացուցիչը: Եթե վերջինս նույնպես չի կարող ներկա գտնվել, ապա ժողովը նախագահում է ղեկավար կազմի տարիքով ամենամեծ ներկա անդամը:
§ 10. Գլխավոր ժողովի առաջադրանքը.
Գլխավոր ժողովին վերապահված են հետևյալ առաջադրանքները.
ա) Որոշում կայացնել նախահաշվարկի մասին:
բ) Հաշվետվության և եզրափակիչ հաշվեկշռի ընդունում և հաստատում՝ վերստուգիչների ներգրավմամբ:
գ) Ղեկավարության անդամների և վերստուգիչների ընտրություն և ազատում:
դ) Վերստուգիչների և միության միջև իրավական ակտերի հաստատում:
ե) Ղեկավարության ազատում:
զ) Մշտական և արտակարգ անդամների համար անդամավճարների սահմանում: է) Պատվավոր անդամակցության շնորհում և դրանից զրկում:
ը) Որոշում կայացնել միության կանոնադրության փոփոխությունների և գործունեության կամավոր դադարեցման մասին:
թ) Խորհրդատվություն և որոշումների կայացում օրակարգում առկա այլ հարցերի շուրջ:
§ 11. Ղեկավարություն.
(1) Ղեկավարությունը կազմված է վեց անդամից՝ ղեկավարից, նրա ներկայացուցչից, գործավարից, նրա ներկայացուցչից, գանձապահից և նրա ներկայացուցչից:
(2) Ղեկավարությունն ընտրվում է գլխավոր ժողովի կողմից: Որևէ ընտրված անդամի հեռացման դեպքում ղեկավարությունն ունի իրավունք նրա փոխարեն մեկ այլ ընտրովի անդամ նշանակել, որի համար պետք է ստանալ թույլտվություն հաջորդ գլխավոր ժողովի ժամանակ: Եթե ղեկավարությունն առանց հավելյալ ընտրության միջոցով ինքնահամալրման առհասարակ կամ չնախատեսված երկար ժամանակով չի գործում, ապա յուրաքանչյուր վերստուգիչ պարտավոր է անհապաղ գումարել արտահերթ գլխավոր նիստ ղեկավար կազմի նոր ընտրության նպատակով: Եթե վերստուգիչները նույնպես ի վիճակի չլինեն գործելու, ապա յուրաքանչյուր մշտական անդամ, որը ծանոթ է ճգնաժամային իրավիճակին, պետք է անհապաղ իրավասու դատարանից հոգաբարձու հրավիրի, որն անմիջապես պետք է գումարի արտահերթ գլխավոր նիստ:
(3) Ղեկավարության գործառնական փուլը կազմում է երկու տարի: Վերընտրությունը հնարավոր է: Ղեկավարության կազմում ամեն գործառույթ պետք է իրականացվի անձամբ:
(4) Ղեկավարությունը գումարվում է ղեկավարի, նրա բացակայության դեպքում ներկայացուցչի կողմից՝ գրավոր կամ բանավոր: Եթե վերջինս նույնպես չնախատեսված երկար ժամանակով բացակայում է, ապա ղեկավարության ցանկացած մեկ այլ անդամ իրավունք ունի ղեկավար կազմ գումարել:
(5) Ղեկավարությունը կարող է որոշում կայացնել, եթե նրա բոլոր անդամները հրավիրվել են, և նրանց առնվազն կեսը ներկա է:
(6) Ղեկավարությունը կայացնում է իր որոշումները պարզ մեծամասնությամբ. ձայների հավասարության դեպքում եզրափակիչ է նախագահի ձայնը:
(7) Նախագահությունը վարում է նախագահը, նրա բացակայության դեպքում՝ նրա ներկայացուցիչը: Եթե վերջինս նույնպես չի կարող ներկա լինել, ապա նախագահությունը անցնում է ղեկավարության տարիքով ամենամեծ ներկա անդամի կամ ղեկավարության այն անդամի պատասխանատվության տակ, որին ձայների մեծամասնությամբ ընտրում են ղեկավարության մյուս անդամները:
(8) Մահից կամ գործունեության ժամկետի լրանալուց զատ (կետ 3) ղեկավարության անդամի ֆունկցիան ավարտվում է պաշտոնանկությամբ (կետ 9) և հրաժարականով (կետ 10):
(9) Գլխավոր ժողովը կարող է ցանկացած պահի աշխատանքից հեռացնել ամբողջ ղեկավար կազմին կամ դրա առանձին անդամների: Աշխատանքից հեռացումն ուժի մեջ է մտնում նոր ղեկավարության կամ ղեկավարության նոր անդամի նշանակմամբ:
(10) Ղեկավարության անդամները կարող են ցանկացած պահի գրավոր հայտնել իրենց հրաժարականի մասին: Հրաժարականի հայտարարությունը պետք է ուղղել ղեկավարությանը, ամբողջ ղեկավար կազմի հրաժարականի դեպքում՝ գլխավոր ժողովին: Հրաժարականն ուժի մեջ է մտնում միայն հաջորդի ընտրությամբ կամ համալրմամբ (կետ 2):
§ 12. Նախագահության առաջադրանքները.
Նախագահությանն է պատկանում միության ղեկավարումը: Նա է ղեկավար մարմինը՝ համաձայն միության 2002թ. օրենքի: Նրան են տրամադրվում այն առաջադրանքները, որոնք կանոնադրություններով միության այլ մարմիններին ուղղված չեն: Նախագահության գործունեության ոլորտին են պատկանում մասնավորապես հետևյալ հարցերը.
(1) Միության պահանջներին համապատասխան հաշվապահության ստեղծում՝ մուտքերի / ծախսերի ընթացիկ գրանցմամբ և գույքացուցակի վարում՝ որպես նվազագույն պահանջ:
(2) Տարեկան նախահաշվարկի, հաշվետվության և եզրափակիչ հաշվեկշռի կազմում:
(3) Գլխավոր ժողովի նախապատրաստում և գումարում՝ այս կանոնադրությունների § 9-ի կետ 1-ի և կետ 2-ի ա-գ դեպքերում:
(4) Միության անդամների իրազեկում միության գործունեության, միության ֆինանսական կառավարման և ստուգված եզրափակիչ հաշվեկշռի մասին:
(5) Միության գույքի կառավարում:
(6) Միության մշտական և արտակարգ անդամների ընդունում և ազատում:
(7) Միության աշխատակիցների ընդունում և ազատում:
§ 13. Նախագահության առանձին անդամների առանձնահատուկ պարտավորությունները.
(1) Նախագահը վարում է միության ընթացիկ գործերը: Գործավարն աջակցում է նախագահին միության գործերի վարման ժամանակ:
(2) Նախագահը միությունը ներկայացնում է արտաքին հարաբերություններում: Պաշտոնական փաստաթղթերը, որոնք վերաբերում են գումարային հարցերին (գույքային կառավարում), վավեր լինելու համար պետք է ունենան նախագահի և գանձապահի ստորագրությունը: Նախագահության անդամների և միության միջև իրավական գործարքներին պետք է տրվի նախագահության համաձայնությունը:
(3) Միությունն արտաքին հարաբերություններում ներկայացնելու կամ ստորագրելու իրավական լիազորությունները կարող են տրվել բացառապես կետ 2-ում նշված ղեկավարության անդամների կողմից:
(4) Ձգձգման վտանգի դեպքում նախագահն իրավունք ունի սեփական պատասխանատվությամբ անձամբ կարգադրություններ տալու նաև այն հարցերում, որոնք մտնում են գլխավոր ժողովի կամ ղեկավարության գործունեության ոլորտի մեջ: Ներքին հարաբերություններում սրանք, ամեն դեպքում, պետք է հետո հաստատվեն միության իրավասու մարմնի կողմից:
(5) Նախագահը ղեկավարում է գլխավոր ժողովը և նախագահությունը:
(6) Գործավարը կամ գործավարուհին վարում է գլխավոր ժողովի և նախագահության արձանագրությունները:
(7) Գանձապահը պատասխանատու է միության ֆինանսների օրինական կառավարման համար:
(8) Բացակայության դեպքում նախագահի, գործավարի կամ գանձապահի փոխարեն հանդես են գալիս նրանց փոխարինողները:
§ 14. Վերստուգիչներ.
(1) Անդամներից երկու վերստուգիչ կամ որևէ այլ ֆիրմայի վերստուգիչ է ընտրվում գլխավոր ժողովի կողմից՝ երկու տարի ժամկետով: Վերընտրությունը հնարավոր է: Վերստուգիչները չպետք է պատկանեն որևէ մարմնի, բացառությամբ գլխավոր ժողովի, որի գործունեությունը վերահսկման նյութն է:
(2) Վերստուգիչները իրավասու են զբաղվել գործերի ընթացիկ վերահսկողությամբ, ինչպես նաև միության ֆինանսական կառավարման հարցերով՝ ֆինանսական հաշվետվության հավաստիության և միջոցների՝ կանոնադրությանը համապատասխան օգտագործման առումով: Նախագահությունը պետք է վերստուգիչներին ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը և տրամադրի համապատասխան տեղեկատվություն: Վերստուգիչները պետք է նախագահությանը հայտնեն վերահսկման արդյունքների մասին:
(3) Վերստուգիչների և միության միջև իրավական գործարքները պետք է թույլատրվեն գլխավոր ժողովի կողմից: Մնացյալ հարցերում վերստուգիչների համար գործում են § 11-ի 8-ից 10 կետերը:
§ 15. Արբիտրաժային դատարան.
(1) Միության ներքին հարաբերություններից բխող բոլոր վիճաբանությունների հարթեցման համար կոչված է միության ներքին արբիտրաժային դատարանը: Այն հաշտեցնող կառույց է՝ համաձայն միության 2002թ. օրենքի և արբիտրաժային դատարան չէ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի §§ 577 հոդվածների իմաստով:
(2) Արբիտրաժային դատարանը կազմված է միության երեք մշտական անդամներից: Այն այնպես է կազմվում, որ վիճող կողմերից մեկը նախագահությանը մեկ անդամի գրավոր կերպով դատավոր է առաջադրում: Յոթ օր հետո նախագահության պահանջով վիճող մյուս կողմը 14 օրվա ընթացքում իր հերթին դատավոր է առաջադրում մեկ այլ անդամի: Նախագահության ծանուցումից հետո յոթ օրվա ընթացքում առաջադրված դատավորները հաջորդ 14 օրերի ընթացքում ընտրում են երրորդ մշտական անդամ՝ որպես արբիտրաժային դատարանի նախագահ: Ձայների հավասարության դեպքում առաջադրվածներին որոշում է վիճակահանությունը: Արբիտրաժային դատարանի անդամներն իրավունք չունեն պատկանելու որևէ մարմնի՝ բացառությամբ գլխավոր ժողովի, որի գործունեությունը հանդիսանում է վեճի առարկա:
(3) Արբիտրաժային դատարանն իր որոշումը կայացնում է երկու կողմին լսելուց հետո՝ իր բոլոր անդամների ներկայությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Այն որոշումները կայացնում է բանականությամբ և բարեխղճորեն: Նրա որոշումները վերջնական են միության ներսում:
§ 16. Միության կամավոր լուծարում.
(1) Միության կամավոր լուծարումը կարող է որոշվել միայն գլխավոր ժողովում և միայն գործող ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
(2) Գլխավոր ժողովը պետք է որոշում կայացնի նաև լիկվիդացիայի մասով, եթե առկա է միության գույք: Այն պետք է մասնավորապես նշանակի լիկվիդատոր և որոշի, թե վերջինս պասիվների մարումից հետո ում պետք է փոխանցի միության մնացած գույքը:
(3) Միության վերջին ղեկավարությունը պետք է իրավասու մարմնի որոշումից հետո չորս շաբաթվա ընթացքում գրավոր ցույց տա կամավոր լուծարումը:
§ 17. Միության գույքի օգտագործումը՝ միության լուծարման կամ խրախուսելի նպատակի չիրականացման դեպքում.
(1) Միության լուծարման կամ փակման կամ խրախուսելի նպատակի չիրականացման դեպքում միության մնացած գույքը պետք է օգտագործվի Հայաստանում մեկ կամ մի քանի բարեգործական կառույցների և/կամ շատ կարիքավոր անձանց համար: Այդ բարեգործական կառույցներին են պատկանում հատկապես այն առանձին ծրագրերը, որոնք տվյալ ժամանակահատվածում իրականացվում են միության կողմից, մասնավորապես բարեգործական հաստատությունները, որբանոցները, դպրոցները, մանկատները կամ նմանատիպ կառույցներ:
(2) Միության մնացյալ գույքն, ամեն դեպքում, պետք է օգտագործվի բացառապես և անմիջականորեն բարեգործական նպատակներով՝ համաձայն Դաշնային հարկային իրավունքի §§ 34-ի:
§ 18. Կանոնադրությունների փոփոխություն.
(1) Կանոնադրությունների փոփոխությունը կարող է որոշվել գլխավոր ժողովի կողմից՝ ձայների երկու երրորդով:
(2) Կանոնադրության պահանջված փոփոխությունների մասին պետք է գրավոր հայտնել բառացի և նշելով պարագրաֆները՝ հրավիրելով գլխավոր ժողովի:
15.07.2016թ.,Վիեննա