Պատմություն. 

Հայաստանը փոքր և երիտասարդ պետություն է Հարավային Կովկասում: Այն ունի մոտավորապես Բելգիայի չափ տարածք, սակայն ընդամենը երեք միլիոն բնակիչ: Բնաշխարհն ամենուրեք լեռնային է, ամենաբարձր գագաթը մարած հրաբուխ Արագածն է՝ 4090մ բարձրությամբ, որը գտնվում է Արարատից ոչ հեռու:

Պարսից տերության ժամանակահատվածում՝ Ք.ա. 521 թվականին, Հայաստան անունն առաջին անգամ հիշատակվել է մի արձանագրության մեջ: Մ.թ. 301 թվականին, լինելով աշխարհում առաջին պետությունը, Հայաստանը Տրդատ III թագավորի օրոք քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն:   

Օսմանյան կայսրությունում հայերը բազմիցս ենթարկվել են հետապնդումների: 1915 թվականից սկսած՝ տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 միլիոն հայ: Այս հոգեկան ցնցումը մինչ այսօր զգալի է հայ բնակչության մեջ:

Սովետական միության տարիներին Հայաստանը սոցիալիստական հանրապետություն էր և ԽՍՀՄ փլուզումից հետո 1991թ. անկախացավ: Հայաստանի ներկայիս հարևաններն են՝ Թուրքիան՝ արևմուտքում, Վրաստանը՝ հյուսիսում, Ադրբեջանը՝ արևելքում և Իրանը՝ հարավում:  

Կենսապայմանները.

Հայաստանում աղքատությունն ամենուր է և շատ ճնշող: Տնտեսական զարգացման պայմանները դժվարին են: Սովետական միության փլուզումից ի վեր Հայաստանը չունի բնական հանածոներ և առևտրային հարաբերություններ, էթնոքաղաքական կոնֆլիկտների պատճառով Թուրքիան և Ադրբեջանը փակել են սահմանները: Գյուղատնտեսական տարածքներ գրեթե չկան: Գործող ինֆրակառուցվածքով սպասարկումը, ինչպես օրինակ՝ ջրով, հոսանքով, ջեռուցմամբ, ինչպես նաև հիվանդանոցներով, դպրոցներով և փողոցներով, առկա է սակավաթիվ տարածքներում: Բժշկական ապահովագրություն ունեն միայն մինչև 7 տարեկան երեխաները: Բժշկական սպասարկումը համապատասխանաբար թանկ է, քիչ մարդիկ են կարողանում իրենց թույլ տալ կատարել անհրաժեշտ հետազոտություններն ու վիրահատությունները: Տնտեսական վատ վիճակի պատճառով գրեթե չկան աշխատատեղեր: Մարդիկ չեն տեսնում մասնագիտական և սոցիալական հեռանկարներ: Հուսալքությունն ու հիասթափությունը շատերի համար հոգեբանական այն տրամադրությունն է, որի մեջ նրանք ապրում են:

Հատկապես դժվարին են պայմանները երկրի հյուսիսում:                                                                               Այնտեղ է գտնվում Շիրակ մարզը՝ Գյումրի մարզկենտրոնով: 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով այս մարզը գրեթե հողին հավասարվեց: Պաշտոնական տվյալների համաձայն՝ մահացել է 24.000 մարդ, սակայն հստակ թիվ մինչ այսօր հայտնի չէ: Գրեթե բոլոր հանրային շինությունների և բնակելի շենքերի ավերումը մինչ այսօր աղետալի հետևանքներ ունի: Դեռևս բազմաթիվ մարդիկ են ապրում չջեռուցվող թիթեղյա տնակներում՝ առանց ջրի, հոսանքի և ջեռուցման:

 

Ինչու՞ է այսքան տարի հետո իրավիճակն անփոփոխ.

Երկրաշարժից չորս շաբաթ հետո թերևս սկսվեց վերակառուցումը, սակայն հետո շինարարությունը կանգ առավ: Կային բյուրոկրատական խնդիրներ, նախագծային փաստաթղթերը լիարժեք չէին, շինանյութի մատակարարումը դադարեցվեց: 1991թ. սովետական միությունը փլուզվեց, Հայաստանը, որը նախկինում ԽՍՀՄ հանրապետություն էր, պետք է իր սեփական պետությունն ստեղծեր: Ի լրումն առաջացան Ադրբեջանի հետ բախումները, որոնք գնալով առավել սրվեցին և 1992թ. հանգեցրին Լեռնային Ղարաբաղի պատերազմին, որը տևում է մինչ օրս՝ չնայած 1994թ. պաշտոնապես ստորագրվել է զինադադար:

Մինչ այսօր Հայաստանում գոյություն չունի սոցիալական օժանդակության համակարգ սեփական բնակչության համար: Գործազրկության մակարդակը շատ բարձր է, ֆինանսական օգնություն չկա: Կենսաթոշակները շատ ցածր են՝ դրանով որոշ չափով արժանավայել ապրել կարողանալու համար: Բացակայող պետական բժշկական ապահովագրության պատճառով չափից շատ ընտանիքներ ի վիճակի չեն հոգալու բժշկական սպասարկման ծախսերը: Ինչպես բոլոր աղքատ երկրներում կաշառակերությունը նույնպես իր նպաստն է բերում այս խնդրին:    

Ով ունեցել է հնարավորություն, արտագաղթել է Հայաստանից: Մնացել է ավագ սերունդը և աղքատ բնակչությունը: Ամենաշատը կա աշխատատեղի կարիք, քանի որ երկրաշարժից հետո ինֆրաստրուկտուրան Գյումրիում, մասնավորապես նաև գործարանները, ավերվել էին:

1992թ. Ավստրիայից ուղղված նվիրատվությունների միջոցով կառուցված Ավստրիական մանկական հիվանդանոցը մեկն է այն քիչ հաստատություններից, որտեղ հիմնականում բժշկական սպասարկում կարող են ստանալ փոքրիկ հիվանդները: Այս հիվանդանոցը, որքան էլ նրա ֆինասնական վիճակը մինչ այսօր էլ դժվար է, գյումրեցիների համար հույս ներշնչող վայր է: Այս հիվանդանոցի, որը գործում է 1992թ. ի վեր՝ ավստրիացիների օժանդակությամբ, և մի քանի փոքր ծրագրերի վրա, որոնք նրա մոտակայքում են գտնվում, մենք ցանկանում ենք մեր միությունով հենվել և դրանով հույսի մի փոքր նշույլ ու ժպիտ պարգևել, ինչը կքաջալերի մարդկանց՝ ամենադժվարին պայմաններում երբեք չհանձնվել: