II. Երեխաներին բժշկական օգնություն

 

Մեր երկրորդ նախագիծը ևս Պիտեր Գյունտերի ծրագրերից մեկն է։

 

«Երեխաներին Բժշկական Օգնություն » ծրագիրը կիրականանա «Հայ-ավստրիական բարեգործական կենտրոն» ՀԿ-ի համագործակցության շրջանականերում, ի դեմս Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն դոկտոր Աշոտ Կուրղինյանի։ Ծրագիրը կհոգա Գյումրիում և շրջակա տարածքներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների բուժման ծախսերը։ Հայաստանում բուժօգնությունը  անվճար է մինչեւ 7 տարեկան երեխաների համար: 7 տարեկանից բարձր երեխաների բուժօգնությունը պետությունը չի ֆինանսավորում։ Հետեւաբար, ծնողներն են հոգում բուժման ծախսերը։ Սակայն  ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի հոգալ այդ ծախսերը։ Այս նախագիծն իրականացվելու է նվիրատվությունների միջոցով։ 


Նկարներ հոկտեմբեր 2016