I. Գորգագործություն Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատանը.

Այս ծրագիրը մենք ուրախությամբ ստանձնում ենք պարոն Գյունթեր Պետերից, որն արդեն մի քանի տարուց ի վեր այն իրականացնում և օժանդակում է: Մեր նպատակն է երիտասարդներին կրթել գորգագործության հայկական ավանդական արհեստի մեջ: 3 տարի ժամկետով նրանք փոքր խմբերով ստանում են համապատասխան արհեստագործական գիտելիքներ՝ ինքնուրույն և անկախ մասնագիտական կյանքի հնարավորության ստանալու նպատակով:   

Բայց ոչ միայն դա. կրթությունն ընթանում է ընտանեկան մթնոլորտում, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարողանում են շփվել, հայտնաբերել և զարգացնել իրենց տաղանդները և ձեռք բերել իրենց կյանքի համար անհրաժեշտ ինքնավստահություն:

Կրթությունը ղեկավարում է տիկին Օլգա Ֆիդանյանը:    


Նկարներ հոկտեմբեր 2016