Քաղցկեղի պրոֆիլակտիկ հետազոտություն համայնքներում ապրող կանանց համար.
Այս ծրագրի շրջանակներում մենք ձգտում ենք ամեն տարի Լոռու մարզում / Վանաձորում կանանց համար իրականացնել բժշկական պրոֆիլակտիկ հետազոտություն՝ քաղցկեղային հիվանդությունների անխնական հայտնաբերման նպատակով:
Անհապաղ անհրաժեշտ է նաև գյուղերում ապրող մարդկանց տեղեկացնել հիվանդության ախտանշանների և հետևանքների մասին և ճիշտ ժամանակին հստակ եզրակացություն տալ: Այն կանայք, որոնք հաջորդ հիվանդանոց հասնելու մեծ հեռավորությունից և ֆինանսական պատճառներից ելնելով չունեն հետազոտվելու հնարավորություն, քաղցկեղային հիվանդության դեպքում ստանում են վաղօրոք եզրակացության, բարեհաջող բուժման և լիովին առողջացման հնարավորություն:
Հետազոտություններն իրականացվում են «Վանաձորի Բժշկական կենտրոնի» հետ համագործակցությամբ, որը մեզ տրամադրում է տարածք, գինեկոլոգներ, բուժքույրեր և լաբորատոր թիմ: Դրանից բացի այն մեզ օգնելու է տեղում կազմակերպչական հարցերում: Հիվանդության դեպքում հետագա խորհրդատվությունը և անհրաժեշտ բուժումը հնարավորության սահմաններում ստանձնում է Վանաձորի հիվանդանոցը: Մեկ ցիտոլոգ և ծրագրի կոորդինատորը Վիեննայից իրենց սեփական ծախսերով կմեկնեն Հայաստան:
Այդ օրերին հետազոտության եկող հիվանդների ճանապարհածախսը մասամբ փոխհատուցվում է մեր կողմից:
Եթե հիվանդ հաճախորդների մոտ բուժման կամ վիրահատության կարիք լինի, որի ծախսերն իրենք ի վիճակի չեն լինի անձամբ հոգալ, ապա պետք է լինի ֆինանսական աջակցություն: Դրա համար անհրաժեշտ միջոցները գնահատվում են միայն հետազոտություններից հետո:
Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ մարդ ներգրավել և կարծում ենք, որ բժիշկների թիմը 3 օրվա ընթացքում կկարողանա 250-300 հաճախորդի ընդունել, հետազոտել և եզրակացության տալ: 250-300 կանանց պրոֆիլակտիկ հետազոտման ծախսերը կազմում են մոտավորապես 1.500 եվրո:
2016թ. հոկտեմբերին մենք Վանաձորի Բժշկական կենտրոնի և Վիեննայի Քազերեր, Զալցեր և Բեեր ԲԲԸ-ի հետ համագործակցությամբ Վանաձորում 18.10 - 20.10.2016թ. անցկացրինք Պապ թեստ՝ արգանդի քաղցկեղի պրոֆիլակտիկ հետազոտության նպատակով:
Հենց առաջին օրը ձյուն տեղաց և Վանաձորը ծածկվեց ճերմակ ձնով: Չնայած ձյան առկայությանը, այդ 3 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 266 կին եկավ հետազոտվելու, նրանցից 25% -ը՝ մոտակայքից էին: Նրանց թվում մի 33-ամյա կնոջ ախտորոշեցին քաղցկեղ, իսկ 6 կնոջ՝ քաղցկեղ՝ առաջին փուլում: Այս կանանց խորհրդատվությամբ ապահովեցին գինեկոլոգները, և նրանց առաջարկվեցին հետագա բուժման հնարավորություններ: Հիվանդանոցի հրաշալի թիմի և լավ կազմակերպվածության շնորհիվ այս ծրագիրը կարողացավ բարեհաջող իրականացվել: Մեր նպատակն է նաև այլ մարզերում անցկացնել քաղցկեղային հիվանդությունների պրոֆիլակտիկ հետազոտություններ և կանանց մոտ առավել ընդգծել այդ հետազոտության կարևորությունը: Նախատեսվում է մյուս տարի կրկնել այս ծրագիրը Վանաձորում:
Ի սրտե շնորհակալություն ենք հայտնում մեր նվիրատուներին, ովքեր այս ամենը հնարավոր դարձրին: