Կոշկակարի կրթություն.

Այս ծրագրով նախատեսվում է երիտասարդներին տալ այնպիսի արհեստ, որը նրանց  հետագայում հնարավորություն կտա հոգալու օրվա ապրուստը: Այս ծրագիրը նույնպես երկար տարիներ իրականացվել է պարոն Գյունթեր Պետերի կողմից: Նրա աջակցությամբ արհեստանոցը վերջերս մաքրվել և մասամբ նոր կահավորանք է ստացել: Պարոն Լևոն Եղիկյանը հետևում է կրթության ընթացքին՝ որպես վարպետ կոշկակար:

 

Երիտասարդներին պետք է տալ հնարավորություն պրակտիկ արհեստի միջոցով ոտքի կանգնել, կայանալ և չընկնել հոռետեսության ու հուսահատության գիրկը: Սեփական կյանքի հանդեպ դրական հեռանկարը կարևոր է հատկապես Հայաստանում երիտասարդների գործազրկության բարձր ցուցանիշի առումով:  


Նկարներ