Մեր նպատակը սոցիալապես ծանր իրավիճակում գտնվող մարդկանց կրկին հույսով, քաջությամբ և կենսուրախությամբ զինելն է։ Հատկապես կարևորում ենք հետևողական օժանադակության միջոցով մարդկանց ոտքի կանգնեցնելն ու ինքնավստահության ձեռքբերումը:
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցում պատանիները ձեռք են բերում գորգագործական արհեստի գործնական գիտելիքներ։ Նախագիծը ստանձնում է սաների համար նախատեսված պիտույքների և աշխատավայրի բոլոր ծախսերը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում երիտասարդներին հետագայում իրենց մասնագիտությունը գործնականորեն կիրառել։
.......................................................................................................................................
ՀՀ անվճար բժշկական ապահովագրություն է հատկացնում մինչև 7 տարեկան երեխաներին։ Նույնիսկ անհրաժեշտ բուժումները և վիրահատությունները պետական հովանավորությունից դուրս են մնում։ Այս նախաձեռնության նպատակը կարիքավոր ընտանիքների երեխաների բուժման իրականացումն է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող ավստրիական “Մոր և մանկան ” կենտրոնում։